-
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սնանկացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում լրագրողների հարցին ի պատասխան ասել է ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
-
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին վստահեցրել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, որ Վաշինգտոնը և իր դաշնակիցները կշարունակեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել:
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
-
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաստատել է ՈՒկրաինայի մտադրությունը՝ հուլիսի 11-ին ԵՄ, ՌԴ և ՈՒկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական ասպեկտների վերաբերյալ:
-
Ռուսաստանի կառավարությունն անցնում է տնտեսական և սոցիալական զարգացման հնգամյակային պլանավորման: Նպատակային ցուցանիշների հասնելու առաջին հնգամյակի պլանը պետք է նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվի հուլիսին:
-
Իբրև ձերբակալված՝ 15 ժամ հարցաքննվելուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես ճանաչվել է կասկածյալ՝ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու և կոռուպցիայի գործով, բացի այդ նրան առաջադրվել է մեղադրանք «ազդեցության չարաշահում» հոդվածով՝ ըստ France-Presse-ի:
-
Երեխաները զինված հակամարտությունների զոհ են դառնում աշխարհի 23 երկրներում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պատրաստած զեկույցում:
-
Իտալիայի Ջենովա քաղաքում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Մասնակցության հայտ ներկայացնող բանաստեղծներից մրցութային փուլը հաղթահարել են Արմենուհի Սիսյանը, Էդուարդ Հարենցը, Արուսյակ Օհանյանը և Հերմինե Նավասարդյանը:
-
Տարվա սկզբից մինչև հիմա` 6 ամսվա ընթացքում տրանսպորտային բոլոր միջոցներով Ղրիմ է ժամանել 1 մլն 772 հազար մարդ, ինչը 29,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է Ղրիմի առողջարանների և զբոսաշրջության փոխնախարար Օլգա Բուրովը:
-
ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո Բելգիայի հավաքականը դարձավ մեկ քառորդ եզրափակչում խաղալու իրավունք ձեռք բերած վերջին թիմը: